«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում ոչ մի ֆրուստրացիա չեն ապրում, եւ ՀԱՊԿ-ում ղեկավարության ոչ մի վակուում չկա»,- ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ կազմակերպությունն ունի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող:
«ՀԱՊԿ անդամների շրջանում որոշ տարաձայնություններ կան, որոնք այս պահին կարգավորվում են, այս գործընթացը շարունակվում է»,- հավելել է Պեսկովը՝ նշելով, որ դրա հետ մեկտեղ օպերատիվ կառավարման դեֆիցիտ չկա: