Իրեն ժամանակավոր նախագահ հռչակած Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ուրբաթ օրը հայտարարել է, որ զինված ուժերն իրեն օգնել են հատել Կոլումբիայի հետ սահմանը՝ չնայած առկա արգելքին։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, նա ասել է Կոլումբիայի Կուկուտա քաղաքում։
Կուկուտայում գտնվում է Վենեսուելայի բնակչության համար նախատեսված հումանիտար օգնության բաշխման կենտրոնը։
Այցից հետո և ԱՄՆ կողմից տրամադրված հումանիտար աջակցության փոխանցումը կանխելու նպատակաով Վենեսուելայի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես փակել երկու երկրները միացնող կամուրջները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հումանիտար աջակցության տրամադրման մեկնարկը նախանշած է փետրվարի 23-ին։