Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին Երևան կժամանի հաջորդ շաբաթ, այս մասին ասվում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ «Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կժամանի Երևան: Մանրամասների համար շարունակե՛ք հետևել մեր էջին»,– նշվում է դեսպանատան էջում: