Վենեսուելայի Զինված ուժերին հրամայել են Կոլումբիայի հետ սահմանին զորքեր տեղակայել: Այս մասին հաղորդում է Life-ը` հղում կատարելով երկրի հրամանատարության հայտարարությանը:
«Կատարելով գլխավոր հրամանատար Մադուրոյի հրամանը մեր հրամանատար Ռեմիխո Սեբալոսը Զինված ուժերին հրամայել է զորքերը տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին՝ սահմանը փակելու միջոցով պաշտպանելով ժողովրդի անվտանգությունը և խաղաղությունը», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 23-ին, ընդդիմությունը հայտարարել է Վենեսուելա մարդասիրական օգնության մատակարարման մեկնարկի մասին: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կտրականապես հրաժարվում է այն ընդունել` դա ռազմական միջամտության պատրվակ համարելով: Այդ իսկ պատճառով Մադուրոն մտադիր է խոչընդոտել օգնության մուտքը երկիր և այդ նպատակով արդեն փակել է Բրազիլիայի հետ ցամաքային և Փոքր Անտիլյան կղզիների հետ ծովային սահմանը: