Հայուհի Էլեն Բադալյանի «Don’t You Worry 'Bout a Thing» կատարումը հիացրել է «Ձայնը․ երեխաներ» նախագծի ժյուրիի անդամներին։ Երբ աղջիկը սկսել է երգել, հայտնի կոմպոզիտոր Վալերի Մելաձեն հիացած սեղմել է կոճակը, իսկ մի քանի վայրկյան անց շրջվել է նաև երգչուհի Սվետլանա Լոբոդան։
«Կուզեի ձեզ խնդրել գալ իմ թիմ։ Կուզեի մի քանի դաս վերցնել ձեզնից», - ասել է Մելաձեն։
Իսկ Սվետլանա Լոբոդան իր հերթին նշել է, որ Էլենն անսովոր ձայն ունի, և ասել է, որ նա Ջեյմս Բրաունի նման կարող է նմանակել ցանկացած գործիքի։