Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի 31-ին կայանալիք քաղաքային իշխանությունների ընտրություններից հետո: Թուրքական ղեկավարը այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքում
«Մարտի 31-ից հետո ես, երևի, այցով կմեկնեմ Վաշինգտոն, կամ ինքը՝ (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփը կժամանի Թուրքիա», - ասել է նա:
«Կարող եմ ասել, որ Թրամփի հետ դրական հեռախոսազրույց ենք ունեցել Սիրիայի թեմայով», - ընդգծել է Էրդողանը ՝ մեկնաբանելով փետրվարի 22-ին ԱՄՆ նախագհի հետ ունեցած հեռախոսազրույցը: