«Օսկար-2019». հայտնի են հաղթողների անունները

10:50     25 փետրվարի, 2019

Հոլիվուդում կայացել է Օսկար 91-րդ մրցանակաբաշխությունը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է  ճանաչվել «Կանաչ գիրքը» ֆիլմը, որը պատմում է 1962 թվականին ԱՄՆ-ում ջազային դաշնակահար Դոն Շիռլիի և նրա վարորդի ու թիկնապահի իրական ճանապարհորդության մասին: Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գիրք» տեղեկատուից, որտեղ մատնանշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը: 

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Կուարոն («Ռոմա»), լավագույն դերասանուհի է ճանաչվել Օլիվիա Կոլման («Ֆավորիտուհի»), լավագույն դերասան` Ռամի Մալեքը («Բոհեմական ռափսոդիա»):  

 


© armedia.am