Հոլիվուդում կայացել է Օսկար 91-րդ մրցանակաբաշխությունը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Կանաչ գիրքը» ֆիլմը, որը պատմում է 1962 թվականին ԱՄՆ-ում ջազային դաշնակահար Դոն Շիռլիի և նրա վարորդի ու թիկնապահի իրական ճանապարհորդության մասին: Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գիրք» տեղեկատուից, որտեղ մատնանշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Կուարոն («Ռոմա»), լավագույն դերասանուհի է ճանաչվել Օլիվիա Կոլման («Ֆավորիտուհի»), լավագույն դերասան` Ռամի Մալեքը («Բոհեմական ռափսոդիա»):