Կոլումբիացի չորս հյուպատոս լքել են Վենեսուելայի տարածքը։ Այս մասին հայտնել է Կոլումբիայի միգրացիորն ծառայությունը։
Դիվանագետները գլխավորել են Սան Անտոնիոյում, Սան Կրիստոբալում, Պուերտո Այակուչոյում և Սան Կարլոս դել Սուլիայում գտնվող հյուպատոսությունները: Հյուպատոսները Կոլումբիայի հետ սահմանը հատել են ոտքով։
Փետրվարի 23-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին և դիվանագետներին երկիրը լքելու համար մեկ օր ժամանակ էր տվել։