ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Չինաստանի հետ փոխշահավետ գործարք կնքել, փոխանցում է Reuters-ը։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ եթե Պեկինի հետ բանակցությունները լավ ընթանան, ապա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում «շատ լավ լուրեր» ի հայտ կգան։
«Չինաստանը հիասքանչ էր։ Մենք ցանկանում ենք գործարք կնքել, որը գերազանց կլինի երկու երկրների համար, և դա իսկապես այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել»,-հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է Չինաստանի նկատմամբ առևտրային տուրքեր սահմանելը: