Չինական արտադրության ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը, որը պետք է տեղի ունենար մարտի 1-ին հետաձգվում է։ Այդ մասին ինչպես հայտնում է CNBC News-ը` թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նման որոշման պատճառը «Չինաստանի հետ կայացած խիստ արդյունավետ բանակցություններն էին»:
Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել էր Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ: