Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ավստրալացի նմանակին, որը որպես Հովարդ Х է ներկայանում, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովի նախօրեին արտաքսել են Վիետնամից, փոխանցում է Reuters-ը։
Տղամարդու խոսքով՝ արտաքսելուց առաջ Վիետնամի իշխանություններն իրեն ոչ երկար ժամանակով կալանավորել էին:
«Հյուսիսկորեացիները հումորի զգացում չունեն։ Սատիրան հզոր զենք է ցանկացած բռնապետության դեմ», - ասել է Հովարդ X-ը։
Ավելի վաղ Կիմ Չեն Ինի նմանակը խնդիրներ էր ունեցել Սինգապուրի իշխանությունների հետ, որտեղ ընթանալիս է եղել Թրամփի և Կիմ Չեն Ինի առաջին գագաթաժողովը. նրան արգելել են մոտենալ երկու առաջնորդների հանդիպման վայրին: