Ավանդական իտալական խոհանոցը գուրմանները համարում են աշխարհի հրաշալիքներից: Իտալական խոհանոց ասելով հասկանում ենք ոչ միայն սննդի ընդունումը, այլ այն յուրահատուկ արարողակարգը, երբ ամենաթանկ բանը` ժամանակը, անցկացնում ենք ընկերների և մտերիմների հետ շփվելով:
Իտալիայի ազգային խոհանոցը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, շնորհիվ այնպիսի ճաշատեսակների, ինչպիսիք են՝ պիցցան, ռիզոտոն և սպագետտին: Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները, ուստի իտալական խոհանոցը բազմազան է:
Տարբեր աղբյուրներ վկայում են, որ այս խոհանոցում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես Նոր աշխարհի բացահայտումից հետո, երբ իտալական ճաշատեսակներում հայտնվել են լոլիկը, կարտոֆիլը, տաքդեղը և եգիպտացորենը, որոնք ներկայումս հանդիսանում են իտալական ճաշատեսակների անբաժանելի մասը:
Իտալական խոհանոցը տարբեր ժամանակներում իր վրա կրել է հռոմեացիների, հույների, լանգոբարդների, արաբների, ֆրանսիացիների և այլ ժողովուրդների մշակութային ազդեցությունը, ինչն էլ հիմք է դարձել ժամանակակից իտալական խոհանոցի ձևավորման համար:
Իտալական խոհանոցի հիմնական առանձնահատկությունը պարզությունն է: Շատ ուտեստներ բաղկացած են 4-ից 8 բաղադրիչներից: Այստեղ շեշտը ոչ այնքան մթերքի, որքան նախապատրաստման և բուն պատրաստման գործընթացի վրա է: Իտալիայի յուրաքանչյուր շրջան աղցանների, ապուրների, խմորեղենի և աղանդերի համար ունի իր բաղադրատոմսը:
Սպագետի Կարբոնարա կամ Պաստա Կարբոնարան, չնայած, որ իտալական ուտեստ է, այն տարածված է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեզ մոտ: Հանքագործների կողմից «հայտնաբերված» այս պարզ ուտելիքը գրավել է շատերի սրտերն ու ստամոքսները:
Բաղադրություն
սպագետտի - 200 գր
բուսայուղ
Սխտոր - 1 պճեղ
սոխ - 1 գլուխ
բեկոն - 200 գր
սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100 մլ
պանիր պարմեզան - 50 գր
ձու - 2 հատ (դեղնուց)
աղ - 20գր
պղպեղ սև - ըստ ճաշակի
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Մատուցում ենք տաք վիճակում, թարմ քերած պանրով: Բարի ախորժակ: