ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իբր կապեր է ունեցել Ռուսաստանի հետ, հայտնում է «ՏԱՍՍ» -ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը և Քլինթոնը կապ են ունեցել Ռուսաստանի հետ 2016-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ։ Նա նաև ավելացրել է, որ ՀԴԲ-ն չի կարողացել ձեռք բերել դեմոկրատների ազգային կոմիտեի տվյալները:
Նշենք, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները մեղադրում են Ռուսաստանին ԱՄՆ-ում 2016թ.-ի կայացած նախընտրական քարոզարշավին միջամտելու մեջ: Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ նախագահական ընտրություններին միջամտության փորձերի մասին մեղադրանքներն անհիմն են: