Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընթացիկ տարում պաշտոնական այցով կայցելի Իրաքում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ձեր հրավերով մոտակա ժամանակահատվածում ես պատրաստվում եմ այցելել Իրաք»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ դիմելով Իրաքի նախագահին: