Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել

01:03     26 փետրվարի, 2019

Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել, հայտնում է Tasnim-ը՝ հղում կատարելով Զարիֆի Instagram-ին։

Մայրերի օրվա առթիվ արած իր հայտարարության մեջ Զարիֆը հաստատել է, որ հեռանում է իր պաշտոնից։ «Ես շատ երախտապարտ եմ Իրանի թանկագին և համարձակ ժողովրդին վերջին 67 ամիսների ընթացքում։ Իմ անկեղծ ներողությունն եմ հայտնում ծառայությունը շարունակել չկարողանալու համար և իմ աշխատանքի ընթացքում բոլոր թերությունների համար»,- ասել է նա։

IRNA-ն հայտնում է, որ Իրանի ԱԳՆ մամուլի փոխխոսնակը հաստատել է Զարիֆի հրաժարականի մասին լուրը։


© armedia.am