Ռուսական «Аргументы и Факты» պարբերականը հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ծննդյան կապակցությամբ, փոխանցում է РУСАРМИНФО.
Հոդվածում, մասնավորապես, նկարագրվում է Էրդողանի անցած ուղին, ինչպես նաև տեղեկություն է տրվում նրա արմատների ու ընտանիքի մասին:
«Չար լեզուներն ասում են, որ իրականում Էրդողանը հայկական արմատներ ունի: Փաստն այն է, որ Ստամբուլի այն թաղամասում , որտեղ մեծացել է ապագա թուրք առաջնորդը մինչև1970-ական թվականները բնակեցված է եղել հիմնականում հայերով ևհրեաներով»,- գրում է պարբերականը:
Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահն իր Վրաստան կատարած այցերից մեկի ժամանակ հայտարարել է, որ իր նախնիները եղել են աջարիացիներ, որոնք Թուրքիա են տեղափոխվել Բաթումից: