ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մոսկվայում ապրիլին կայանալիք «Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի» 8-րդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ավարտին Վլադիմիր Պուտինը Էրդողանին շնորհավորել է ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: