Պորոշենկոն նախագահական ընտրություններին ռուս դիտորդների մասնակցությունն արգելող օրենք է ստորագրել

18:42     26 փետրվարի, 2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի նախագահական ընտրություններին ռուս դիտորդների մասնակցությունն արգելող օրենք է ստորագրել, գրում է ''РИА Новости''-ն՝ նախագահի մամուլի ծառայությանը հղումով: Օրենքն ուժի մեջ  կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ ասել է, որ նման օրենքի ընդունումը կարող է իջեցնել Ուկրաինայի ընտրությունների օրինականության մակարդակը:

Ավելի վաղ Գերագույն ռադան օրենք էր ընդունել, որով ռուսաստանյան ներկայացուցիչներին արգելվում է որպես դիտորդ մասնակցել Ուկրաինայում տեղի ունենալիք ընտրություններին:

Ուկրաինայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2019թ.-ի մարտի 31-ին:


© armedia.am