Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի նախագահական ընտրություններին ռուս դիտորդների մասնակցությունն արգելող օրենք է ստորագրել, գրում է ''РИА Новости''-ն՝ նախագահի մամուլի ծառայությանը հղումով: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ ասել է, որ նման օրենքի ընդունումը կարող է իջեցնել Ուկրաինայի ընտրությունների օրինականության մակարդակը:
Ավելի վաղ Գերագույն ռադան օրենք էր ընդունել, որով ռուսաստանյան ներկայացուցիչներին արգելվում է որպես դիտորդ մասնակցել Ուկրաինայում տեղի ունենալիք ընտրություններին:
Ուկրաինայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2019թ.-ի մարտի 31-ին: