Ռուսաստանից նոր 100 մլն դոլարի վարկով այնպիսի սպառազինություն է գնվելու, որը թույլ կտա ՀՀ զինված ուժերին հաջող լուծել իր խնդիրները: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է News.am-ը:
«Որպեսզի այնպիսի սպառազինություն ձեռք բերվի և համալրվի եղածը, որը հնարավորություն տալու քանակական մրցակցության մեջ չմտնելով, սպառազինությունների մրցավազքի մեջ չմտնելով կարողանանք մեր խնդիրները հաջող լուծել»,-ասել է նա:
Դավիթ Տոնոյանը չի պատասխանել հարցին, թե ինչպիսի սպառազինության մասին է խոսքը. «Առայժմ գաղտնիք է»,-ասել է նա: