Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի ընդունել արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
Հիշեցնենք, փետրվարի 25-ի երեկոյան Զարիֆը Instagram-ի իր էջում հայտնել էր հրաժարական տալու մասին: Ավելի ուշ «Jomhouri Islami» թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ կուսակցությունների և ֆրակցիաների պայքարը «մահացու թույն» կդառնա Իրանի արտաքին քաղաքականության համար: Նրա խոսքերով` արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի ազգային վստահության վրա, որը պահանջում է համաձայնեցվածություն և ներքին կոնսենսուս: