Հարյուրավոր հայեր սպանվել և արտաքսվել են Ադրբեջանից` ի պատասխան Լեռնային Ղարաբաղում խաղաղ ցույցերի, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր են սպանվել և արտաքսվել Ադրբեջանից, ինչը Լեռնային Ղարաբաղում հայերի` իրենց ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար խաղաղ ցույցերի պատասխանն էր: Այսօր մենք հարգում ենք Սումգայթի ջարդերի զոհերի հիշատակը», - գրել է Փաշինյանը:
Փաշինյանն իր այս գրառման համար օգտագործել է «այլևս երբեք» հեշթեգը: