Թուրքիայի ՌԾՈՒ-ն «Մավի վաթան» անվանումով երկրի պատմության մեջ ամենախոշոր ռազմածովային զորավարժություններն է սկսում, հաղորդում է NEWS.am-ը` հղում կատարելով Yeni Safak-ին:
Ըստ հրատարակության՝ զորավարժություններն առաջին անգամ կանցկացվեն միանգամից երեք ծովերի ջրային տարածություններում՝ Սև, Էգեյան և Միջերկրական: Մանևրներին կմասնակցի Թուրքիայի ՌԾՈՒ-ի 103 նավ:
Aydinlik թերթը նշում է, որ զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 27-ից մարտի 8-ը: