Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ վրդովված են Բաքվում տեղի ունեցած երթին ռուս պատգամավորների մասնակցությունից։
«Մենք վրդովված ենք Բաքվում անցկացվող երթին ռուս խորհրդարանականների մասնակցությունից, ինչը հստակ հակահայկական քայլ է և օգտագործվում է տարածաշրջանում վստահության խաթարման համար Մեզ ամենևին էլ հասկանալի չէ խորհրդարանականների մոտիվները, ինչի առթիվ են նրանք համերաշխություն հայտնում Բաքվին և ինչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաներին, որոնք առանձին պետության իշխանությունների քարոզչության մաս են կազմում», - «Эхо Москвы»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ դեսպանը։
Դեսպանը նաև նշել է, որ «մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան խորհրդարանականների մասնակցությանը՝ կազմակերպված հակահայկական շարժմանը, որի նպատակն է անվստահություն սերմանել»: