ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի երկխոսություն է անցկացրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
«Հիանալի հանդիպումներ և ընթրիք ունեցանք այսօր Կիմ Չեն Ընի հետ Վիետնամում»,- Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:
Երկու երկրների առաջնորդները հանդիպման վերջում կանցկացնեն «համատեղ համաձայնագրի ստորագրման արարողություն», որը կկայանա փետրվարի 28-ին։ Այս համաձայնագրերի մանրամասները դեռ հայտնի չեն, հայտնում է DW-ն` հղում կատարելով Սպիտակ տան տարածած հայտարարությանը:
«Հույս ունեմ շատ հարցեր կլուծվեն», - ասել է Թրամփը ճաշի ժամանակ: «Կարծում եմ, դա կհանգեցնի հիանալի, իսկապես հրաշալի իրավիճակի երկարաժամկետ հեռանկարում»: