Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց «Բորնմութ»-ին:
«Արսենալ»-ից գոլի հեղինակներ են դարձել Մեսուտ Օզիլը, Հենրիխ Մխիթարյանը, Լորեն Կոսելնին, Պիեռ-էմերիկ Օբամեյանգը և Ալեքսանդր Լյակազետտը:
Հենրիխ Մխիթարյանը, բացի գոլից, դարձել է նաև երկու գոլային փոխանցման հեղինակ:
Հաջորդ տուրում «Արսենալ»-ը կհանդիպի «Տոտենհեմ»-ի հետ: