Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն է գրել, որում մասնավորապես նշված է.
«Կարծում էի պարտադիր չէ այլևս լրատվամիջոցներին հիշեցնել, որ պետք չէ ադրբեջանական մամուլի անհավասարակշիռ, անտրամաբանական և այլաբնույթ նյութերը բերել մեր դաշտ, դնել ուղիղ խոսքով և այլն: Անկախ ձեր այս կամ այն մոտեցումից և համոզմունքից սխալ է, երբ հակառակորդի խոսքն ու գնահատականը բերում եք մեր դաշտ»: