Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին հրավիրել է այցելել Սիրիա:
IRNA գործակալության փոխանցմամբ` Զարիֆը հրավերը ստացել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:
Նշվում է, որ զրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերություններում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: