Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ։ Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել: Բարի գալուստ գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»,- գրել է Գագիկ Սուրենյանը: