ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 28-ից մարտի 1-ը Տվերում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանն ուղղված 4-րդ միջազգային ռազմագիտական համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: