Հանոյում կայացած ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթաժողովն ավարտվեց ձախողմամբ՝ դառնալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը: Փետրվարի 28-ին Վիետնամի մայրաքաղաքում ավարտված հանդիպմանն այս գնահատականն է տվել The Times բրիտանական թերթը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Հրատարակությունը կարծում է, որ աշխատանքային ճաշկերույթի և համատեղ հռչակագրի ստորագրման արարողության չեղարկումը դարձավ «ԱՄՆ-ի նախագահի պարտությունը», որը հետևեց այն բանից մի քանի ժամ անց, երբ նրա նախկին փաստաբան Մայքլ Քոյենը, ելույթ ունենալով Կոնգրեսում կայացած լսումների ընթացքում, Սպիտակ տան ներկայիս ղեկավարին բնութագրեց որպես ռասիստի, խարդախի և խաբեբայի: Ավելի վաղ գագաթաժողովի համանման գնահատմամբ հանդես է եկել Financial Times թերթը: