Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանները մի խումբ անձանց մոտից առգրավել են 800 տարվա վաղեմություն ունեցող եբրայերեն գիրք։
Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը` ձերբակալվել է 4 հոգի, որոնք փորձել են վաճառել միջնադարյան գիրքը:
22 էջից բաղկացած գրքի էջերին պատկերված են Հիսուս Քրիստոսն ու Մարիամ Աստվածածինը:
Նշվում է, որ գիրքը պետական պահպանության տակ է անցել: