Ամերիկացի զինվորականները Սիրիայի Դեր-Զոր նահանգում ԻՊ ահաբեկիչների հետ պայմանավորվածության արդյունքում երկրից 50 տոննա ոսկի են հանել, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Նշվում է, որ զինյալներն իրենց մոտ առկա ոսկին ամբողջությամբ` 40 տոննա, փոխանցել են ամերիկացի զինվորականներին անվտանգության երաշխիքների դիմաց: Եվս 10 տոննա ոսկի ամերիկացիները գտել են ԻՊ այլ գաղտնարաններում:
Լրագրողների տվյալներով` գրոհայինները ոսկին թալանել էին Սիրիայի և Իրաքի տարածքում: