Համացանցում շատ քիչ բան կարելի է գտնել այս հետաքրքիր տոնի՝ Հաճոյախոսության համաշխարհային օրվա մասին (World Compliment Day)։ Տոնը ստեղծողի մասին ևս տեղեկություններ չկան։ Ոմանք առաջարկում են տոնը մարտի 1-ին նշել, մյուսները՝ մարտի 21-ին։
Միակ հայտնի բանը տոնի նպատակն է՝ այն է հասարակ մարդկանց օրը վառ ու հիշարժան դարձնել, նրանց ուրախացնել բարի խոսքի, հաճոյախոսության միջոցով։
«Հաճոյախոսություն» բառը (կոմպլիմենտ) ֆրանսիական ծագում ունի ու նշանակում է գովասանքի, հիացմունքի, հարգանքի յուրահատուկ ձև։
Խոսքի զորությունը մեծ է. «Կարելի է սպանել խոսքով, կարելի է բուժել խոսքով»: Այս տոնը ոչինչ չի պարտադրում` ոչ նվերներ, ոչ հատուկ նախապատրաստում, ոչ էլ տոնական սեղանի պատրաստում: Պարզապես, այն կրկին հիշեցնում է մեզ խոսքի մեծ զորության մասին, որն ասված է անկեղծորեն ու սրտանց:
Կարևոր է նաև հիշել, որ հաճոյախոսությունը պետք է կարողանալ տեղին անել և կարողանալ պատշաճ կերպ ընդունել: