Իսլամաբադը պատրաստ է Մոսկվայի միջնորդությամբ բանակցություններ սկսել Նյու Դելիի հետ։ Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Կուրեշին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցային հարթակ տրամադրել, եթե կողմերը դա ցանկանան:
«Չգիտեմ՝ ինչ է մտածում Հնդկաստանը, բայց Ռուսաստանին ցանկանում եմ ասել, որ Պակիստանը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ լարվածությունն իջեցնելու նպատակով»,- Կուրեշիի խոսքերը մեջբերում է Dawn թերթը:
Հնդկաստանն իր հերթին հայտարարել է, որ Իսլամաբադի հետ կապերի բավականին շատ ուղիներ ունի և երրորդ երկրների օգնության կարիք չունի: