Գյումյուշհանեում մ.թ.ա. 10-րդ դարի հնությամբ մի քարայր է գտնվել: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Աղբյուրի փոխանցմամբ` «Լեռնային վանք» անունը կրող այս քարանձավը գտնվել է պատահականության բերումով: Այս պատմական վայրը ևս ենթարկվել է գանձագողերի ավերումներին և կողոպտվել նրանց կողմից:
Հիշեցնենք, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետության Սևծովյան շրջանում գտնվող Գյումյուշհանեում առկա են նաև բազմաթիվ հայկական եկեղեցիներ ու վանքեր: Այստեղի հայկական եկեղեցիներից են Սուրբ Կարապետը, Իշհանլըն, Վանք եկեղեցին և այլն, որոնք բոլորն են կառուցվել են 19-րդ դարում: