Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հադրութի հարավային թև աշխատանքային այց է կատարել, որին միացել է նաև Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է Արաքսի հովտում Արաքսավան կոչվող բնակավայր կառուցելու նախագիծ՝ վերաբնակեցման ընդհանուր ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է կառուցել ժամանակակից գյուղական ավան՝ քաղաքային տիպի, որը ապահովված կլինի կեցության և աշխատանքի լիարժեք պայմաններով, փոխանցում է News.am-ը։
Ըստ նախագծի՝ բնակավայրում կկառուցվի 150 առանձնատուն, յուրաքանչյուր տուն կունենա երեք սենյակ՝ կից 1200 քմ տնամերձ հողամաս։
Արթուր Վանեցյանը ծրագիրը գնահատել է որպես մեր երկրի անվտանգության կարևոր երաշխիք՝ նշելով, որ «այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք հղում մեր ողջ ժողովրդին և աշխարհին, որ ոչ մի թիզ հող տալու մտադրություն չունենք, և ընդհակառակը՝ այդ հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»։