Չինաստանը որոշում է կայացրել ժամանակավորապես փակել գլխավոր հյուպատոսությունը Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում Պեկինի և Անկարայի հարաբերություններում լարվածության ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իզմիրում Չինաստանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2015 թվականի սեպտեմբերին, և առ այսօր այն կարևոր դերակատարում ուներ Չինաստանի և Իզմիրի շրջանի համագործակցության բարելավման գործում: 2019 թվականի փետրվարի 28-ին չինական կողմը որոշել է ժամանակավորապես փակել գլխավոր հյուպատոսությունն Իզմիրում և տեղեկացրել է այդ մասին Անկարային: Թուրքական կողմը հայտարարել էր, որ ընդունել է այդ որոշումն ըմբռնումով:Այժմ հյուպատոսության փոխարեն ամբողջ դիվանագիտական և հյուպատոսական աշխատանքը կկատարի Չինաստանի դեսպանատունն Անկարայում»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Փետրվարի սկզբին Թուրքիայի արտաքին քաղաքականության վարչության պաշտոնական ներկայացուցիչը կոչ էր արել չինական իշխանություններին ազատ արձակել «անօրինական կալանավորներին» և փակել «համակենտրոնացման ճամբարներն ու բանտերը»: Ավելի ուշ Պեկինը, թուրքական ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարության հետ կապված, ներկայացրել էր Անկարային Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում համակենտրոնացման ճամբարների գործունեության մասին՝ ուղղված ույղուրներին: