Հայ և եգիպտացի բիզնեսմենները համագործակցությունը զարգացնելու մտադրություն ունեն
Հայ-եգիպտական բիզնես ասոցիացիան Բիզնես հարաբերությունների աջակցության միջազգային խորհրդի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, հաղորդում է Egypt Today-ը:
Փաստաթուղթն ուղղված է 2 երկրների ներդրողների միջև համագործակցության և համատեղ նախագծերի զարգացմանը:
Արարողությանը մասնակցել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բահա Էլ Դին Բահգաթ Դեսուկին: Նա նաև հանդիպել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ: