Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում - Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի հայտարարություններին՝ կապված արցախահայության հետ:
«Բարոյապես և ստեղծագործական առումով լինելով վաղուց սպառված՝ նախկին երգահան ու երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ով արդեն վաղուց որևէ արժեքավոր գործ ստեղծելու ունակ չէ, կրկին վիրավորանքների հեղեղ է թափում հայ ժողովրդի վրա՝ հայհոյելով արցախահայությանը:
Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում: Նրա նմաններով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները՝ ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ որևէ հոգեբուժարան», - գրել է Դավիթ Բաբայանը:
-