Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերը առավոտյան գնդակոծել են միմյանց դիրքերը Քաշմիրի տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դևենդեր Անանդը:
«Այսօր առավոտյան ժամը մոտավորապես 3-ին պակիստանյան բանակն առանց պատճառի խախտել է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Ակնուրի հատվածը: Մեր զինվորականները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը դադարել է ժամը մոտավորապես 06:30-ին»,- ճշտել է նա:
Հնարավոր զոհերի ու տուժածների մասին չի հաղորդվում, փոխանցում է РИА Новости-ն: Վերահսկողության գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր կրթական հաստատություները շարունակում են փակ մնալ:
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը վերջին շաբաթներին կտրուկ սրվել է, պատճառը` փետրվարի 14-ին Ջամուի և Քաշմիրի հյուսիսային նահանգում 44 մարդու կյանք խլած ահաբեկչությունն է: Վերջինիս պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանում գործող «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը:
Հնդկաստանի Պակիստանին մեղադրում է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, սակայն Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքում է: