Եզդի կանանց և երեխաների խումբը Սիրիայից վերադառնալուց հետո Հյուսիսային Իրաքում գտնվող Դոհուկ քաղաքում միացել են իրենց ընտանիքներին։ Ինչպես հայտնում է Euronews-ը` վերադարձածների մեջ են 3 կին և 18 երեխա։ Սիրիայում նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերության մեջ անցկացրել են ավելի քան չորս տարի։
Նրանց առևանգել էին 2014 թվականին Սինջար քաղաքի վրա հարձակման ժամանակ։ Նշվում է, որ համայնքի առաջնորդների կարծիքով, ավելի քան 3000 եզդի շարունակում են մնալ անհետ կորած։