ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Թուրքիայի և Հնդկաստանի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը։ Այս մասին ասվում է Թրամփի` Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ:
Թուրքիայի պարագայում Թրամփն այդ որոշումը կայացրել է երկրի տնտեսական զարգացման մակարդակը հաշվի առնելով։ Թրամփի կարծիքով՝ վերջին 45 տարում Թուրքիայի տնտեսությունը բավականին աճել ու դիվերսիֆիկացվել է։
Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա ԱՄՆ նախագահը կարծում է, որ այդ երկիրը չի կարողացել ապահովել ԱՄՆ հավասար և ընդունելի մուտքը հնդկական շուկա` ըստ առկա պայմանավորվածությունների: