Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հանդես է եկել Շենգենի գոտու վերանայման, համընդհանուր սահմանապահ ոստիկանություն և ապաստան տրամադրելու եվրոպական գրասենյակ ստեղծելու օգտին:
«Մենք պետք է վերանայենք Շենգենյան գիտին. բոլոր նրանք, ովքեր ուզում են մասնակցել, պետք է կատարեն պատասխանատվության(սահմանային խիստ վերահսկողություն) և համերաշխության (ապաստան տրամադրելու միասնական քաղաքականություն` ընդունման և մերժման միևնույն կանոններով)», - գրել է Մակրոնն իր սյունակում: