Չինաստանը 2019 թվականին ռազմական բյուջեն կավելացնի 7,5 տոկոսով
Չինաստանի իշխանությունները պլանավորում են ազգային պաշտպանության ծախսերն ավելացնել 7,5 տոկոսով, ինչը հավասար է մինչև 1,19 տրիլիոն յուանի (շուրջ 177,61 միլիարդ դոլար): Այդ մասին ասված Է կառավարության աշխատանքի մասին զեկույցում, որը մարտի 5-ին տարածվել Է 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի երկրորդ նստաշրջանի բացմանը:
Պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականին Չինաստանի ռազմական բյուջեն ավելացվել Է 7 տոկոսով և պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել 1 տրիլիոն յուանի նշագիծը՝ հասնելով 1,044 տրիլիոն յուանի (շուրջ 151,97 միլիարդ դոլար): Անցյալ տարի ազգային պաշտպանության ծախսերն ավելացել են 8,1 տոկոսով՝ հասնելով 1,11 տրիլիոն յուանի (շուրջ 175 միլիարդ դոլար):