Քլինթոնը չի մասնակցի 2020թ. նախագահական ընտրություններին

14:34     5 մարտի, 2019

ԱՄՆ նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը 2020թ. սպասվող նախագահական ընտրություններում, հայտնում է Երկիր Մեդիան:

«Ես չեմ առաջադրվի: Բայց ես պատրաստվում եմ շարունակել աշխատել, ասել և պնդել այն, ինչին հավատում եմ»,- ասել է Քլինթոնը News 12 հեռուստաալիքի հետ զրույցում:

Քլինթոնը, սակայն, խոստացել է ակտիվ մասնակցել Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուի աջակցության արշավին: 


© armedia.am