Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ եվրասիական ինտեգրման գործընթացում բացակայում է առաջընթացը: Այս մասին նա ասել է եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության և ինտեգրացիոն կառույցներում մասնակցության հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Միութենական պետության օրակարգում առկա բազմաթիվ տնտեսական հարցեր տեղափոխվել են ԵՏՄ հարթակ: Ցավոք, եվրասիական ինտեգրման գործընթացը հետ է գնում, եթե դեռ չի գնացել: Ինձ զեկուցում են տնտեսվարության մեր օբյեկտների համար խոչընդոտների և սահմանափակումների մասին: Իսկ դրանց վերացմանն ուղղված աշխատանքը քողարկվում է ինչ-որ թվային օրակարգով», - ասել է պետության ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԵՏՄ առաջ նաև այլ նպատակներ են դրվել՝ ընդհանուր շուկայի և հավասար պայմանների ստեղծում: