Եվրամիությունը Վրաստանը համարում է անվտանգ երկիր, ուստի Վրաստանի քաղաքացիները չեն կարող ապաստան ստանալ ԵՄ երկրներում: Այս մասին հայտարարել է հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
«Վիզային ռեժիմի ազատականացումից հետ ԵՄ երկրներ է ժամանել մի քանի հարյուր հազար մարդ և միայն մի քանի հազարն է ապաստան տրամադրելու հայց ներկայացրել…. Միաժամանակ ուզում եմ կոչ անել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին օգտագործել իրենց հնարավորությունները և տեղեկացնել, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարող Եվրոպայում ապաստան ստանալ, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է», - ասել է եվրահանձնակատարը:
Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ երկրներ այցելել առանց վիզայի, սակայն մի շարք եվրոպական երկրներ մտահոգություն էին հայտնել Վրաստանից ժամանած ապաստան հայցողների մեծ թվի կապակցությամբ: