Տարվա ընթաքցում հանդիպումներ տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի հետ նոր հանդիպումներ նախատեսվում են:
«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ` Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Վլադիմիրովիչի այցը Երևան և իմ այցը՝ Մոսկվա»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս պահին քննարկվում են ժամկետները:
«Մենք այժմ քննարկում ենք կոնկրետ ժամկետները: Ես հեռախոսով խոսել եմ ՌԴ նախագահի հետ, մենք խոսակցության ընթացքում քննարկել ենք այդ հարցը: Եվ մեր աշխատակազմերը հիմա դա քննարկում են: Բացի այդ հանդիպումներ նախատեսվում են ոչ միայն ՌԴ նախագահի հետ, այլ նաև վարչապետ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի հետ: Ապրիլի 29-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհուրդը, և բոլոր վարչապետները, այդ թվում Դմիտրի Անատոլիևիչը, կժամանեն Երևան»: